«Թուրքիայի պետությանը պատկանող հիմնական բջջային օպերատոր Turkcell-ի աշխատողներին հրահանգ է իջեցվել վաղը չգնալ գործի: Օդում կախված լուրեր կան, որ․․․»

Վաղը թուրքական աշխարհում վճռորոշ օր է, քանզի երկիրը նորից երկրի առաջնորդ է ընտրելու, որի լուծումը կարող է որոշիչ լինել նաև մեր երկրի ապագայի համար, ուստի մեծապես հետաքրքրում է նաև մեր քաղաքացիներին։

Նոր տեղեկություններ են հայտնի դառնում առաջիկա ընտրությունների կազմակերպման մասին, որոնք նաև համացանցում են շրջանառվում։ Այս մասին Արթուր Դանիելյանը գրում է․ «Թուրքիայի պետությանը պատկանող հիմնական բջջային օպերատոր Turkcell-ի աշխատողներին հրահանգ է իջեցվել վաղը չգնալ գործի:

Օդում կախված լուրեր կան, որ իշխանությունները պլանավորում են սոցցանցերը և կապը առհասարակ սահմանափակել: Այդ ընկերության երկրորդ խոշորագույն բաժնետերը (20%) պատկանում է պատժամիջոցների տակ գտնվող ռուս օլիգարխ Ֆրիդմանին: Փաշինյանը արդեն Բրյուսելում է, իսկ Ալիևը կժամանի վաղը:

Հայաստանում գործող սաղ ռուսական ցանցը եղունգները կրծելով աղոթում է Էրդողանի համար, մինչդեռ բուն Մոսկվայում արդեն անդառնալի ներքաղաքական պրոցեսներ են սկսվել: Մնաց 1 օր»:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: