«Ընդդիմությանը» կոչ եմ անում անհիմն լուրերի տարածմամբ խուճապ չտարածել հանրության շրջանակներում․․․

Կարեն Արայանը գրել է․ ««Ընդդիմությանը» կոչ եմ անում անհիմն լուրերի տարածմամբ խուճապ չտարածել հանրության շրջանակներում: Նմանատիպ քայլերը պատվաբեր չեն և արդեն բազմիցս դուք բացահայտել եք ձեր ձգտումները նման քայլերով բողոքի ալիք բարձրացնելու:

Ձեր ստերի վրա բարձրացած բողոքի ալիքները դատապարտված են կես ճանապարհից ցրվելու: Ո՞րն է ձեր նպատակը, իշխանություն կոչվածի կողմից սպասվելիք հակահայկական քայլերի մասին բարձրաձայնել իբրև արդեն եղած, մարդկանց հանել փողոց ու Նիկոլն էլ ցույց տա, որ նման բան չկա ու բոլորը ցրվեն տներո՞վ:

Հետո էլ երբ արդեն անի իր քայլը, ժողովրդի մեջ կոտրված լինի պայքարի ոգի՞ն: Ի՞նչի համար եք պարբերաբար չհիմնավորված լուրեր տարածում: Իսկ ժողովրդին կասեմ հետևյալը, «ընդդիմության» ամեն մի խոսքը կամ ֆեյսբուքյան գրառումը փաստ չէ և հիմք չէ ոգևորվելու:

Հիշեք, որ այսօր Նիկոլի ամենա մեծ ուժը դա «ընդդիմությունն» է, որը միշտ նրան օգնության է հասնում պայքարի պատրանք ստեղծելով և ժողովրդի պայքարի ոգին կոտրելով

Рейтинг
( 3 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: