«Եթե Աշոտ Փաշինյանին առևանգnղները խիստ չպատժվեն, հանրությունը դրա համար թանկ գին կվճարի…»

Նախօրեին հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպի առիթով Հակոբյան Գայանեն մեկմասյա կալանքի է դատապարտվել։ Այս առիթով կարծիքները շատ տարբեր են ու իրարամերժ։ Այս առիթով Հրայր Մանուկյանը գրում է․

«Եթե Աշոտ Փաշինյանին առևանգnղները խիստ չպատժվեն, հանրությունը դրա համար թանկ գին կվճարի։ Իշխանությունից դժգոհ ու ագրեuիվ այլ մարդիկ ևս հետագայում նմանատիպ փորձեր կանեն (չկա հանրություն, որ նման մարդիկ չլինեն)։

Բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները ստիպված կանցնեն պետական պահպանության տակ, կմեկուսանան լայն հանրությունից՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։ Սա աղջիկ փախցնելու կամ կենցաղային հողի վրա արված սովորական առևшնգում չէ, այլ հանրային վտանգավորության համեմատաբար բարձր աստիճանի իրավախախտում։

Եթե մեղմացուցիչ հանգամանք համարենք այն, որ խոսքը զոհված զինծառայողի մոր մասին է, ապա այդ նույն տրամաբանությամբ ծանրացուցիչ հանգամանք է այն, որ տուժողը ինքը պատերազմի կամավոր է, վտանգավոր տեղերում կռված»։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: