Արցախի փողոցում կրկին լքված նորածին է հայտնաբերվել՝ 2500 գրամ քաշով աղջիկ

Արցախի փողոցում նախօրեին ևս մի ընկեցիկ բալիկ է գտնվել, որին շտապ օգնությամբ անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։ Երեխայի վիճակը սկզբում ծանր է եղել, հետո բալիկը աստիճանաբար ավելի լավ վիճակի է եկել բժիշկների օգնության շնորհիվ։ Բալիկն աղջիկ է։

Բալիկին գտել են մոտավորապես այն նույն հատվածում, որտեղ որ անցյալ տարի ևս մեկ աղջնակ էին թողել։ Նախորդ տարի երեխային գտել էր Անահիտ անունով բնակչուհին։ Հենց Անահիտ էլ անվանակոչել բալիկին, որից հետո նրան որդեգրել էին, քանի որ մայրը չէր հայտնվել։

Ոստիկանությունում այս նոր գործը քննում են՝ հաշվի առնելով նախորդ տարվա դեպքը։ Նրանք որոշակի կապ են տեսնում և փորձում են բացահայտել այն։ Նոր գտնված երեխան դեռ անուն չունի, երբ վիճակն ավելի կայունանա, անուն էլ կստանա։

Եթե նախորդ դեպքի պես ծնողը կամ ծնողները չհայտնվեն, երեխան նորից կհամալրի որդեգրվող երեխաների շարքերը։ Այս պատմության մանրամասները՝ կցված նյութում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: