«Աշոտ ջան, ջահել ջան, երբևէ չընդունելով ծնողներիդ՝ սիրեցի տեսակդ, շրջում ես առանց թիկնապահների` ազատ, մյուս երիտասարդների պես, երբ ասպետաբար հարգեցիր անծանոթ կնոջը․․․»

Գրող Հռիփսիմե Հովհաննիսյանը գրում է․ «Աշոտ ջան, ջահել ջան, երբևէ չընդունելով ծնողներիդ՝ սիրեցի տեսակդ։ Դյուրին չէ` լինել առաջին դեմքերի որդի, երբ հասարակական ոսպնյակի տակ է վերցվում ամեն մի քայլը։ Այդ ժամանակ սայթաքումները և բացթողումները առավել ցցուն են դառնում։

Ինձ համար ընդունելի դարձավ տեսակդ, որ շրջում ես առանց թիկնապահների` ազատ, մյուս երիտասարդների պես, երբ ասպետաբար հարգեցիր անծանոթ կնոջը, նստեցիր մեքենան, փորձեցիր լսել որդեկորույս մոր ցավը։

Համոզված եմ, որ արդարամտությունդ և նախկին զինվորի պատվախնդրությունը թույլ չեն տա սխալ քայլեր անել, դատապարտելի դարձնել մի ծնողի, ում զավակը Եռաբլուր սրբավայրում է ապրում։ Հավաքիր ողջախոհությունդ, կամքդ և ինձ համար անծանոթ այդ տիկնոջը մի պատճառիր երկրորդ hարվածը։

Համոզված եմ, որ «առևшնգվածիդ» դիմումը կպատռես և նորից բաց ճակատով կապրես այս ցավակիր հողում, չես շեղվի մարդ մնալու քո ճիշտ առաքելությունից։ Տղաս, երբեմն նույն ծառը նաև անսպասելի պտուղ է տալիս։ Քո ապրելաձևը վկա։ Ետքայլ արա»

Рейтинг
( 15 оценок, среднее 3.6 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: