«Սերժիկի ժամանակաշրջանը վերադառնում է։ Վերջերս ինձ հետ տհաճ իրավիճակ եղավ Հայաստանի ոստիկանության հետ։ Մեզ թվաց, թե մեզնից կաշառք են շորթում․․․» Լապշինը տեսանյութ է հրապարակել

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը գրում է․ «Սերժիկի ժամանակաշրջանը վերադառնում է։ Վերջերս ինձ հետ տհաճ իրավիճակ եղավ Հայաստանի ոստիկանության հետ։ Մեզ թվաց, թե մեզնից կաշառք են շորթում, հիմա ես ձեզ ամեն ինչ կասեմ, իսկ դուք արդեն ձեր կարծիքը կասեք։ Տավուշի Բերդ քաղաքի մոտ էր։ Բլոգեր Հարություն Հակոբյանի հետ ընկերոջս մեքենայով գնացինք՝ տեսնելու Հայաստանի Տավուշի մարզի հնագույն եկեղեցիներն ու բերդերը։ Ոստիկաններն առանց պատճառի կանգնեցնում են, ասում են՝ փաստաթղթերը ցույց տվեք։ Տալիս եմ անձնագիր, վարորդական իրավունք, մեքենայի փաստաթղթեր։ Ասում են՝ տեխզննում չեք արել։

Ճիշտն ասած, ես դա նույնիսկ չգիտեի։ Բոլոր փաստաթղթերը հայերեն են, սեփականատերերը վստահեցրել են, որ ամեն ինչ կարգին է։ Բայց ոստիկանների հետ վիճելն իմաստ չունի, չեն խաբի, բազա ունեն։ Հետո ինչ-որ տարօրինակ բան է տեղի ունենում. Ոստիկանն ինձ ժպտալով ասում է՝ էս հարցը ո՞նց ենք լուծելու։ Ես ու Հարությունը զարմացած նայեցինք իրար։ Ես ոստիկանին ասում եմ՝ արա այն, ինչ օրինական է: Ի՞նչ այլ տարբերակներ: Նա կատակեց, որ ինձ մոտ տեխզննում չեք անցկացնի հենց ճանապարհի կեսին։ Բայց ոստիկանը կանգնած սպասում է ինչ-որ բանի, ասում է, որ պետք է արձանագրություն կազմի։ Ես նրան աuում եմ, որ եթե պետք է, ուրեմն կազմակերպիր։

Դրանից հետո ոստիկանն ինձ հրավիրեց իր հետ գնալ իրենց մեքենան։ Uա ինձ ընդհանրապես դnւր չեկավ։ Սովորաբար փողի շորթումը սկսվում է հենց դրանով, գոնե Ռուսաստանում, բայց չգիտեմ՝ ինչպես է Հայաստանում։ Ուստի խնդրեցի Հարությունին տեսանկարահանել այն ամենը, ինչ տեղի է ունենում։ Ոստիկանները տեսան, որ նկարահանում ենք, ոչինչ չասացին։ Ի դեպ, օրենքով դուք իրավունք ունեք նկարահանել ոստիկանների վրա, հատկապես հասարակական վայրում, որը ճանապարհն է։

Մոտեցանք ոստիկանություն, նրանք ինձ հարցրին՝ պատրա՞ստ եմ վճարել տուգանքը։ Ես պատասխանեցի, որ հիմա ոչինչ չեմ վճարի։ Փաստորեն, տեխզննության բացակայության համար տուգանք է տրվում մեքենայի տիրոջը, և մենք ինքներս կզբաղվենք դրանով։ Բացի այդ, տուգանքը տրվում է հատուկ ձևաթղթով և վճարվում բանկում կամ բողոքարկվում դատարանում: Եվ հաստատ ճանապարհի կեսին ոստիկանին տուգանքները կանխիկ ոչ ոք չի վճարում։ Հետո ոստիկաններն ինձ ասացին, որ կվերցնեն իմ վարորդական իրավունքը և հենց պլաստիկ քարտը։ Ասացի, որ սա անօրինական է, տեխզննության բացակայության պատճառով վարորդական իրավունքից չեն զրկում։ Ինչ եղավ հետո՝ տես այս տեսանյութը։ Եվ ես մի հարց ունեմ ձեզ, ընկերներ, ի՞նչ կարծիքի եք այս իրավիճակի մասին։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: