Ինչով Աննա Հակոբյանը հերոսածին մայր չէ, կարո՞ղ եք բացատրել․ Նիկոլ Փաշինյան

Ի պատասխան Հակոբյան Գայանեին կալանավորելու հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հիշել է, որ իր տղան քառասունչորսօրյայի ժամանակ մեկնել է կամավոր, չնայած որ օրենքով նա կարող էր նաև չմեկնել ճակատ։

Ն․ Փաշինյանը հիշել է, թե ինչպես է իր տղան, իրենց հետ քննարկելով իր որոշումը, մեկնել է ճակատ՝ լինելով կարևոր կետերում։ Մի օր Աշոտն իր ընկերոջ հետ եղել է խրամատներից մեկում, որը հակառակորդի թիրախում է հայտնվել։

Ինչ-որ պատահականությամբ միլիմետրերի տարբերությամբ Աշոտին կիպ կպած ընկերը զոհվել է, իսկ Աշոտը ողջ է մնացել։ Ն․ Փաշինյանը հարց է բարձրացնում, թե իր տղայի զոհվելուց հետո նա կհերոսանար, իսկ չզոհվելու պարագայում դարձել է հակահերոս։

Աշոտը հորը որոշ դրվագներ է պատմել Գայանեի հետ ունեցած զրույցից, որը մեքենայի մեջ է եղել։ Ն․ Փաշինյանը կարևորում է փաստը, որ այս պատերազմում չի կարելի թույլ տալ նոր խավ ձևավորվելուն, ինչպես եղել է արցախյան նախորդ պատերազմից հետո։ Մանրամասները՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: