Ո՞վ է Սոթքում նախօրեին զոհված զինվորը․ մանրամասներ

Նախօրեից ու դեռ ավելի վաղ սահմանային լարվածությունը ավելի էր թեժացել, որը հընթացս վերածվեց ականանետային hարվածներով գործողությունների։ Այս ընթացքում ըստ հայ ու ադրբեջանական մամուլի լրատության՝ հակառակորդը բավականին դժվար վիճակում է հայտնվել։

Գործողությունների արդյունքում մեր կողմը վիրավորներ է ունեցել, ցավոք սրտի, անհնար է եղել խուսափել նաև մարդկային թանկագին կորստից։ Սոթքի հատվածում երեկոյան նախարարությունը մեկ զոհվածի մասին հայտարարեց։

Ավելի ուշ պարզվեց, որ ընկածը Բաղդասարյան Նարեկն է, որը քսան տարեկան է եղել ընդամենը՝ 2003 թվականին ծնված։ Ծնունդով Գառնեցի Նարեկը Սոթքում էր իրականացնում իր զինծառայությունը։ Նա Նորայր Բաղդասարյանի տղան է։

Հավելենք, որ առաջիկայում սպասում են նոր բանակցությունների համար հանդիպում։ Ըստ վերլուծաբանների՝ վերջին սրացումները հենց այդ սպասվելիք հանդիպումների համար արվող նախընթաց գործողություններ են, որոնք հատուկ նպատակ են հետապնդում։

Հավելենք նաև, որ հայ զինվորները պարզապես ֆանտաստիկ վարք են դրսևորել գործողությունների ժամանակ։ Այս պահին կայուն է վիճակը սահմանին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: