Երջանկահիշատակ ռեժիսոր Ղազանչյան Երվանդն այսօր կդառնար ութսունվեց տարեկան։ Նա ծնունդով Երևանից է, Վ․ Աճեմյանի կուրսում դերասանական վարպետություն է ուսանել։ Հետո ռեժիսորական կրթություն է ստացել Թատերականում։
Նա առավելաբար ռեժիսորական գործունեություն է ծավալել՝ հանդես գալով նաև որպես բեմադրիչ։ Տաղանդավոր ռեժիսորն ընտանիք է կազմել ժամանակի ամենատաղանդավոր արտիստուհու՝ Գալյա Նովեցի հետ։
Լինելով խիստ ու սկզբունքային անհատներ՝ ամուսինները համագործակցել են ոլորտում՝ պահելով ազնվությունն ու աշխատանքային բոլոր կանոնները։ Շատերն են հիշում, թե Երվանդ Ղազանչյանը որքան խիստ էր իր աշխատանքի ժամանակ։
Նա աշխատել է Կապանի, Գյումրու ու Երևանի թատրոններում։ Կյանքի վերջին տարիներին Երևանում էր։ Երվանդ Ղազանչյանը երկու տղաների հայր է եղել։ Նրա տղաներից մեկը Նահանգներում է ապրել ու, ցավոք սրտի, վաղ է մահացել։
Նրա մյուս տղան՝ Հակոբը, այժմ էլ զբաղվում է արվեստով՝ ծնողների գործը շարունակելով։ Նրա դուստրը՝ Մարիամը, նույնպես նույն ոլորտում է։