Հայտնի դարձավ, որ լեգենդար հաղորդավարուհի Նառա Շլեպչյանին Հանրայինում աշխատանք են առաջարկել։ Պարզվում է՝ նար գործադիր տնօրենի խորհրդականի պաշտոնն է զբաղեցնելու։ Այս մասին լրագրողներից Ոսկան Սարգսյանը գրում է․
«88 տարեկան Նարա Շլեպչյանին նշանակել են Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի խորհրդական։ Հայաստանում խորհրդականի պաշտոնը պետական բյուջեի հաշվին շատ փող ստացող, ոչինչ չանողի պաշտոն է։
Քանի՜-քանի՜ խորհրդական ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն ինչ օգուտ այդ խորհրդականներից, ո՞ր ոլորտում է Նիկոլ Փաշինյանի կառավարելը հաջողակ։ Հանրապետության նախագահի աթոռը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանն էլ ջահել աղջկա՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի դստերն է իր խորհրդական նշանակել։
Մենք քրտինքով աշխատած փողերից հարկեր ենք մուծում, որ ներկա իշխանավորները՝ փողոցից պալատ ընկած բիրդան աղաները մեր մուծած հարկերից գոյացած պետական բյուջեից մեծ աշխատավարձեր վճարեն իրենց չգիտես ինչ խորհուրդներ տվողներին»,- իր գրառումը եզրափակել է Ոսկան Սարգսյանը։