«Չեխիայում վարչապետին հարց տվեցին գրական մամուլի և «Գարուն»-ի մասին: Մի քիչ էս ոլորտից քաջատեղյակ մարդ, պատասխանեմ․․․»

Գրականագետ Հասմիկ Հակոբյանը, անդրադառնալով «Գարուն» ամսագրի պետական ֆիմամասավորման մասին վարչապետին ուղղված հարցին, գրել է․ «Չեխիայում վարչապետին հարց տվեցին գրական մամուլի և «Գարուն»-ի մասին:

Մի քիչ էս ոլորտից քաջատեղյակ մարդ, պատասխանեմ. «Գարուն»-ը չի տպագրվում ոչ թե այն պատճառով, որ պետական ֆինասավորում չեն տալիս, այլ որովհետև պարբերականի սեփականության իրավունքը պատկանում է Լևոն Անանյանի ընտանիքին, իսկ իրենք հայտ չեն ներկայացնում Գարուն տպագրելու և հետևողական չեն՝ հատկացված միջոցները մինչև վերջ ճիշտ օգատգործելու:

Նախընթաց տարիներին մի քանի համարի հատկացված գումարները այդպես էլ տեղ չեն հասել՝ կամ ընդհանրապես չեն տպագրվել, կամ եղել են մեծ ուշացումով: Ուրիշ որևէ մեկը չի կարող «Գարուն» տպագրել:

Եվ մամուլի տպագրություն էլ ինքնապատակ չէ. այսօր այլևս այդ ամսագրի հետևում կանգնած և նրա հանրյանացմամբ զբավող մարդիկ չկան, չկա ցանկություն՝ սակավագումար միջոցներով գրական պարբերական տպագրելու և նրա առաքելության հետևողական լինելու»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: