«Իրոք մտածո՞ւմ եք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ էլ Նիկոլ Փաշինյանը չէին ցանկանա՞ հերոսանալ, Արցախը միացնել Հայաստանին ու մտնել պատմության մեջ որպես ՀԵՐՈՍ»

Մովսես Հարոթյունյանը գրել է․ «Իրոք մտածո՞ւմ եք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ էլ Նիկոլ Փաշինյանը չէին ցանկանա՞ հերոսանալ, Արցախը միացնել Հայաստանին ու մտնել պատմության մեջ որպես ՀԵՐՈՍ։

Նրանք անգամ չկարողացան ճանաչել Արցախի անկախությունը․ հարց տվել եք՝ ինչո՞ւ։ Էմոցիոնալները կպատասխանեն, թե «բոլորը դավաճաններ են», բայց իրականությունն այլ է։ Իրականությունը դառն է, բայց որևէ մեկը չգնաց այդ քայլին, քանի որ դա գործնականում անհնար էր։

Աշխարհը այլ կերպ էր նայում այդ հարցին, իսկ մեր ռեսուրսները շատ չնչին էին ու չնչին են աշխարհին դեմ դուրս գալու համար։ Դավաճանություն համարել ու համարում եմ միայն Արցախի հարցը հայանպաստ ու «հաղթանակած» ժամանակ չլուծելը։

Բանակը թալանելն ու չուժեղացնելը ու նաև մեր հասարակությանը սին միֆերով սնելը, որի պատճառով էլ շատերը մինչև օրս չեն կարողանում իրավիճակին ռեալ ու ադեկվատ գնահատական տալ։ Մնացածը՝ այժմ տեղի ունեցողը, զուտ վերոնշյալի պատճառահետևանքային շարունակությունն է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: