Ի՞նչ տեսք են ունեցել հայ հայտնիները դպրոցական ժամանակ․ տեսանյութ

Վերջինզանգյան օրերը շատ նախկին շրջանավարտների մոտ է նոստալգիկ տրամադրություններ ու հիշողություններ արթնացնում, որոնք հաճելի հուշ են բերում։ Օրինակ՝ Սիրուշոն Խաչիկ Դաշտենցի անունը կրող դպրոցն է ավարտել։

Այդ նույն դպրոցում ուսանել են Գասպարյան Գոհարը, Պեպելյան Քրիստինեն ու Ութմազյան Հրաչուհին։ Անդրեն դպրոց է հաճախել Ստեփանակերտում։ Տատիկի որոշմամբ նա ռուսական դպրոցում է սովորել, քանի որ տատիկը ռուսերենի ուսուցչուհի է։

Ժաննա Բուտուլյանը 1994 թվականին է առաջին անգամ թակել դպրոցի դուռը։ Շուշան Պետրոսյանը դպրոց գնացել է նախապես պատրաստված՝ գերազանց սովորելով ուսումնառության տարիներին։ Փայլուն ունակություններ է դրսևորել դպրոցում Գայանե Ասլամազյանը։

Էդուարդ Շարմազանովը Ալավերդիում է ավարտել դպրոցը։ Նա շատ վառ է հիշում իր Վերջին զանգի արարողությունը։ Նա շատ հագեցած ու գեղեցիկ վերջինզանգյան օր է ունեցել, որն ավարտվել է լուսաբացի դիմավորումով։

Նաիրա Զոհրաբյանի դպրոցը Շիրվանզադեի անվան դպրոցն է։ Այլ մանրամասները՝ կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: