Արցախը հնարավոր չէ «հանձնել» Ադրբեջանին։ Արցախի ինքնորոշման իրավունքից կարող է հրաժարվել բացառապես միայն Արցախը։ Արցախի իշխանությունները պետք է․․․»

Սոսե Թաթիկյանը գրում է․ «Արցախը հնարավոր չէ «հանձնել» Ադրբեջանին։ Արցախի ինքնորոշման իրավունքից կարող է հրաժարվել բացառապես միայն Արցախը։ Արցախի իշխանությունները պետք է պահանջեն միջազգային հովանու ներքո իրենց անվտանգության և իրավունքների, այդ թվում՝ ազգային ինքնորոշման իրավունքի հարցերով բանակցություններ Ադրբեջանի հետ այնպիսի մի վայրում, ինչպիսին են Ժնևը, Վիեննան, Բրյուսելը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների, ԵԱՀԿ-ի կամ Եվրամիության հովանու ներքո։

Այդ բանակցությունների ընթացքում նրանց կարևորագույն պահանջները պետք է լինեն միջազգային լուրջ ներկայություն, ինքնակառավարման ինստիտուտների պահպանում, և սեփական անվտանգային ուժ /որը չպետք է կոչվի բանակ, այլ քաղաքացիական պաշտպանության կամ անվտանգության ուժ՝ այդ ուժը հարվածի տակ չդնելու համար/։ Նրանք նաև պետք է խուսափեն այնպիսի կտրուկ քայլերից, որոնք Ադրբեջանի կողմից կարող են շահարկվել և դառնալ որևէ ուժային գործողության արդարացում։

Եվ ամենակարևորը, շարունակեն մնալ դիմակայուն և չբարոյալքվեն։ Առաջին հերթին Արցախից է կախված այն, թե Արցախը հայկական կմնա, թե ոչ։ Ինքնորոշման իրավունքը հեշտ չի տրվել ոչ մեկին։ Գիտեմ, որ ասելը հեշտ է, սակայն ես դրան հավատում եմ։ Հայաստանը պետք է ապահովի այն, որ միջազգային համապատասխան դերակատարները պատասխանատվություն ստանձնեն արցախահայության ճակատագրի համար։

Արցախը Հայաստանի կողմից տարածքային պահանջ չդիտարկելու պայմաններում միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում ինքնորոշման իրավունքի դրսևորմանը Ադրբեջանի կողմից բռնությամբ կամ ճնշումներով պատասխանելու փորձերին։ Ադրբեջանը դա գիտակցում է ավելի լավ, քան շատերը Հայաստանում, և ամեն ինչ անելու է Արցախի հարցի միջազգայնացումը կանխելու համար։ Սակայն Հայաստանը պետք է շարունակի հետևողականորեն հետամուտ լինել հարցի միջազգայնեցմանը»։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: