Ավետն ու Զաբելը․․․ Սիրուշոն նոր հրապարակում է արել

Սիրուշոյի ու Բարսեղյան Ավետի մտերմական ընկերությունը երկարամյա պատմությամբ է հայտնի։ Նրանց ընկերությունը թրծվել է տարիների փորձություններով։ Աշխատանքային բերումով Ավետն ու Սիրուշոն hաճախ են հանդիպում, ստեղծագործական քննարկումներ ունենում։

Այդ հանդիպումների մասնակիցները հաճախ լինում են նաև նրանց երեխաները, որոնք միմյանց հետ գեղեցիկ ընկերություն են անում՝ շարունակելով իրենց ծնողների գեղեցիկ ու մտերիմ ընկերությունը։ Այս ընկերական անցուդարձից Սիրուշոն երբեմն կադրեր է հանրայնացնում։

Նա նորից հանդիպել է Ավետի հետ։ Այս անգամ Ավետի հետ հանդիպել է նաև Սիրուշոյի դստրիկը, որին Ավետը շատ ջերմ է ընդունել։ Այդ հանդիպման սիրառատ կադրերից մի քանիսը տեղադրելով՝ Սիրուշոն գրել է․ «Քեռու հետ» մեկնաբանությունը։

Հավելենք նաև, որ Սիրուշոն սկսել է փորքիկ Զաբելին իր հետ տանել նաև աշխատանքային ու գործնական այցերին ու հանդիպումներին։ Ավելի վաղ նա կադրեր էր հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես են իր գործընկերները դիմավորում իր փոքրիկ դստրիկին։ Այս և այլնի մասին՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: