Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարկել Ն․ Փաշինյանի ու դպրոցականների հետ հանդիպումից

Նախօրեին տեղի է ունեցել հանդիպում դպրոցականների ու Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպման առիթը Թիմային խճուղային վազքի՝ Վարչապետի գավաթի առաջնությունն էր, որի եզրափակիչ փուլն է ընթացել։ Եզրափակիչ փուլում հայտնի են դարձել հաղթողների անունները։

Հենց հաղթողների հետ էլ հանդիպել է Ն․ Փաշինյանը։ Նրանց հանդիպմանը ներկա են եղել նաև առաջնության կազմակերպիչները, ինչպես նաև պատասխանատուները, որոնց շարքերում կարելի է տեսնել Ժաննա Անդրեասյանին, Կարեն Գիլոյանին և այլոց։

Ընդ որում, Կարեն Գիլոյանը նվագել ու երգել է ներկաների համար՝ նրանց հաճելի էմոցիաներ պարգևելով։ Վարչապետի հետ եղել է նաև Հակոբյան Աննան, որի հանրայնացրած կադրերից հասկանալի է դառնում, որ հանդիպումը շատ ջերմ միջավայրում է անցել։

Վարչապետը բացօթյա միջավայրում՝ խարույկի շուրջ զրուցել է դպրոցականների հետ, նրանց հետ մտքեր փոխանակել, կարծիքներ լսել, խոսել իր կարծիքների մասին։ Հավելենք, որ վարչապետի տղայի հետ կապված միջադեպի հանգուցալուծումը այսօր է լինելու։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: