Ահա թե ինչ է նվիրել Աննա Հակոբյանը Չեխիայի հանրապետության պաշտպանության նախարարին․ ուշագրավ կադրեր

Աննա Հակոբյանը առավոտյան հրապարակմամբ հայտնեց այն մասին, որ ուղեկցել է վարչապետին, որը աշխատանքային այցով գնացել է Չեխիա։ Շատերը հրապարակված կադրերի հիման վրա սկսեցին քննադատել Աննա Հակոբյանի ջինսե տաբաթը, քանի որ այն աշխատանքային պաշտոնական այցի համար անհարիր հագուստ է։

Մինչ քննադատական հրապարակումները մեկը մյուսի հետևից ավելանում էին համացանցում, Աննա Հակոբյանը հրապարակեց կադրեր՝ հայտնելով, որ հանդիպել է Չեխիայի պաշտպանության նախարարի հետ, որը կին է։

Աննա Հակոբյանը նշել է նաև, որ շատ ջերմ զրույց է ունեցել նախարար Յանա Չերնոխովայի հետ։ Նրան Անն Հակոբյանը նվիրել է հայկական արտադրության վզկապ, որը գեղեցիկ գունային լուծումներ ունի, ինչպես նաև զարդ։

Ինչպես երևում է կադրերից, նախարարը բավականին տպավորված է եղել նվերներից։ Նրանց հանդիպումը Պրահայում է եղել։ Հանդիպումն անցել է հյուրասիրությամբ ու բացօթյա ճաշկերույթով, որի կադրերը ևս առկա են։

Рейтинг
( 4 оценки, среднее 2.25 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: