Շնորհավոր 80-ամյակդ, Մամ ջան։ Շնորհակալ եմ Տիրոջը․ Նունե Եսայանի հուզիչ գրառումը

Նունե Եսայանն իր ծնողների մասին հաճախակի սկսել է խոսել վերջին տարիներին՝ արժևորելով նրանց գոյությունն իր ու իր զավակների կյանքում։ Նունեն իր հայրիկի տարեդարձից ամիսներ առաջ տեսանյութ էր հրապարակել՝ շնորհավորելով ու շնորհակալ լինելով հորը։

Այսօր հանրաճանաչ երգչուհու մայրիկի տարեդարձն է։ Նունեի մայրը բոլորում է ութսուն տարին։ Նունեն տեղադրել է մայրիկի լուսանկարը՝ գրելով․ «Շնորհավոր 80-ամյակդ, Մամ ջան։ Շնորհակալ եմ Տիրոջը»։

Նունեի մայրիկը տիկին Լենան է։ Նունեն նրա ու հայրիկի մասին գեղեցիկ ու հուզիչ երգեր է երգում՝ նվիրելով նրանց։ Տիկին Լենան ամուսնու հետ ընտանիք է կազմել վաթսուներեք տարի առաջ, երբ եղել է տասնյոթ տարեկան։

Նա իր կյանքի մեծ մասը նվիրել է զավակների ու նրանք զավակների խնամքի, կրթության ու դաստիարակության հարցերին։ Նունեի՝ մայրիկին ուղղված շնորհավորանքին միացել են շատերը՝ նշելով, որ իսկապես բախտավորություն է ծնողնի ութսունամյակը նշելը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: