«Շաաատ սիրելի Ներսիսյան ջաան՜, շնորհավոր․․․» տաղանդավոր դերասան Տիգրան Ներսիսյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ

Մեր ժամանակների տաղանդավոր դերասաններից մեկի՝ Տիգրան Ներսիսյանի տարեդարձն է։ Մեծանալով Բաբկեն Ներսիսյանի պես հզոր արվեստագետի ընտանիքում՝ Տիգրանը հոր և նրա շրջապատի միջոցով հաղորդակից է դարձել արվեստին ու մշակույթին։

Նա տիկնոջ՝ Նելլի հետ տարիներ շարունակ կանգնած է եղել հայ թատրոնի զարգացման ամենակարևոր առանցքում։ Հիմա էլ ամուսինները շարունակում են մեծ աշխատանք անել հայկական մշակույթի զարգացման հարցում։

Ծովինար Մարտիրոսյանը տեղադրել է իրենց համատեղ լուսանկարը՝ գրելով․ «Շաաատ սիրելի Ներսիսյան ջաան՜, շնորհավոր ու միշտ այդպես ազատ կամքով, սիրով ու ջերմությամբ մնաք, կարևորը առողջ ու երկաաաաար երկաաաար ապրեք»։

Նման եղանակով է սիրելի ավագ գործընկերոջ տարեդարձը շնորհավորել դերասանուհի Օլյա Հակոբյանը։ Նա ևս իրենց համատեղ լուսանկարներն է տեղադրել՝ գրելով․ «Շնորհավոր Ձեր Ծննդյան Տարեդարձը Ներսիսյան ջան»։

Հայրիկի առօրյա անցուդարձից կադրեր է տեղադրել նրա տաղանդավոր դուստրը՝ Անի Ներսիսյանը՝ գրելով․ «Շնորհավոր ծնունդդ, իմ պապա»։ Կադրերը՝ ստորև։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: