Հուզիչ վալս հորդառատ անձրևի տակ շրջափակման մեջ գտնվող Արցախում․ տեսանյութ

Արցախում բնականոն կյանքը շարունակական զարգացման մեջ է, երիտասարդ ու պատանի արցախցիներն իրենց ներկայությամբ ոգեշնչում ու նոր շունչ են պարգևում փակ ու ընկճված վիճակում գտնվող արցախցիներին։

Արցախցիների մոտ դպրոցականները նույնպես Վերջին զանգի արարողություն են կազմակերպել։ Արցախցի Կարինեն տեղադրել է փոքրիկ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է իր տղան դասընկերուհի Անիի հետ վերջինզանգյան վալս պարում հորդառատ անձրևի տակ։

Կարինեն իր տեղադրած հոլովակին կցի գրել է այսպես․ «Իմ Կարեն ու նրբագեղ Անի»։ Այս մասին Նարինե Ավանեսյանը գրում է․ «Սա Կարինեի որդի Կարենն է ու իր դասարանի Անին։ Սա Արցախս է, ավելի կյանքով լցված քան երբևիցե։ Այսպիսի մթնոլորտում ենք մենք մեծացել։

Հենց այսպիսի տղաներն էլ ամենից անվախ հայրենիքի պաշտպաններ են դառնում։ Անհնար է գրելով զգացմունքներս արտահայտեմ։ Ապրե՛ք մեզ ապրելու հույս տալու համար»։ Կարենի ու Անիի մասնակցությամբ գեղեցիկ կատարումը կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: