Քանի որ Թուրքիայում վաղը ընտրական օր է սպասվում, իսկ նախագահի երկու թեկնածուները մեր երկրի հետ կապված շեշտակի տարբեր ծրագրեր ունեն, մենք ուշադրությամբ հետևում ենք այս պահին ընթացող թուրքական զարգացումներին։
Շատերն են այս օրերին մեջբերում երկու թեկնածուների արտահայտած մտքերը մեր երկրի ու տարածաշրջանի մասին։ Գոհար Հայրապետյան գրում է․ «Թուրքիայի նախագահ Էրդողանը քննադատել է իր գլխավոր հակառակորդ Քըլըչդարօղլուն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ նրա դիրքորոշման համար․
«Կներես, բայց ես թույլ չեմ տա hարձակումներ Պուտինի վրա. Որովհետև չգիտես, չես հասկանա, թե ինչ է նշանակում պետություն ղեկավարելը»,- ասել է Էրդողանը։
Հ. Գ. Միանգամից զգացվում է, որ Էրդողանը ծանոթ չէ Ուլյանով Լենինի գործերին, որտեղ ասվում է, որ ցանկացած «кухарка» կարող է կառավարել պետությունը: Ինչը և պրակտիկորեն ապացուցվել է տարիների ընթացքում ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում»,- իր գրառումը եզրափակել է Գոհար Հայրապետյանը։