«Լավագույն դեպքում կյանքիս կեսն արդեն ապրել եմ․․․» Քրիստինա Եղոյանի հրապարակումը տարեդարձի առիթով

Եղոյան Քրիստինան իր երեսունամյա տարեդարձը նշում է որպես երկու դուստրերի մայր, որը նորովի է արժևորել ու կարևորել կյանքը, կյանքում մարդկային առաքելության դերն ու նշանակությունը։ Օրվա հիմնական մասը երկու դուստրերի խնամքով զբաղվող Քրիստինան դուստրերի հետ հոբելյանական նկար է հրապարակել։

Հոբելյանը դուստրերի հետ լուսանկարին կից գրել է․ «Լավագույն դեպքում կյանքիս կեսն արդեն ապրել եմ, գուցե շաա՜տ ավելին պիտի անեի, գուցե շաա՜տ դեպքերում շատ են կիսատ էջերը»։ Քրիստինայի կողքին ու գրկում գտնվող դուստրերը նույնատիպ հագուստ են հագել։

Նկատենք, որ Քրիստինայի ավագ դուստրն արտաքնապես շատ նման է իրեն, իսկ կրտսերը բավականին տարբեր է արտաքնապես քույրիկից ու մայրիկից։ Նրա դիմագծերը բոլորովին այլ են։

Կյանքի կիսատ էջերի մասին մտորող Քրիստինան դեռևս փորձեր չի անում մասնագիտական ոլորտ վերադառնալու համար, քանզի որոշել է անձամբ լիարժեք զբաղվել դուստրերի խնամքի ու դաստիարակության հարցերով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: