«Իրական Արտիստը, դա Ռաֆայել Երանոսյանն է, ով 2 ժամ շարունակ իրեն չխնայելով ծնկում, երգում, թռնում․․․»

Զառա Արամյանը, ներկա գտնվելով Ռաֆայել Երանոսյանի հայաստանյան ներկայացմանը, իր տպավորությունների մասին գրել է հետևյալը․ «Իրական Արտիստը, դա Ռաֆայել Երանոսյանն է, ով 2 ժամ շարունակ իրեն չխնայելով ծնկում, երգում, թռնում, պարում, խոսում ու խոսում է մեր անցած, ներկա ու ապագայի մասին։

Իր սուր հումորով պահում դահլիճի ծիծաղը 2 ժամ, երբ արդեն դեմքիդ մկանները բռնվել են։ Իմպրովիզներ անում ակտիվ հանդիսատեսի հետ, արձագանքում դահլիճից հնչած ռեպլիկներին ու վերջում ստիպում է քեզ այդ ծիծաղի մեջ մի պահ սթափվել, մտահոգվել, խորհել։

Դահլիճը իր ծափողջույներով չէր թողնում, որ ներկայացման ավարտին Ռաֆոն գնար։ Իրականում Ռաֆոն վաղը գնում է մեծ «տուռնե» եվրոպական երկրներով և հազար երանի այնտեղի հանդիսատեսին, որ վայելելու են Ռաֆայել Երանոսյանի «Էվոլյուցիա» մոնո ներկայացումը։

Գերիր Եվրոպան ու շուտ վերա»,- իր գրառումը եզրափակել է Զառա Արամյանը։ Ռաֆայել Երանոսյանը շնորհակալությամբ է պատասխանել այս գրառմանը՝ նրան անվանելով Կարևոր մարդ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: