Ինչ շուտ մեծացաք․․․ հայտնի ծնողների շնորհավորական հրապարակումները երեխաների տոնի կապակցությամբ

Մանուկների տոնը շատ ծնողների համար իրենց զավակներին նորից սեր խոստովանելու, ինչպես նաև նրանց առավել արժանավոր կյանք ապահովելու համար մտորելու առիթ է։

Ռեժիսոր Շահվերդյան Սուրենը երկու հրաշալի զավակների հայր է։ Նա տեղադրել է արդեն բավականին մեծ իր և իր զավակների լուսանկարները և գրել է հետևյալը․ «Ինչ շուտ մեծացաք, Վահե, Նարե:

Չգիտեմ այսօր ձեր տոնն է, թե ոչ, բայց երբ այս լուսանկարը արվելա հաստատ ձեր տոնն էր: Շնորհավոր, ողջ կյանքում աջակցեն միմյանց, ոնց որ էստեղ»։

Չարս զավակների օրինակելի հայր Վահե Տեր-Մինասյանը գրել է․ «Մեզ պետք են շաաատ։ Մեզ պետք են առողջ։ Մեզ պետք են կրթված։ Մեզ պետք են ուժեղ։ Մեզ պետք են ճիշտ արժեքներով դաստիարակված։

Մեզ պետք են սիրված ու պաշտպանված երեխաներ։ Հ. Գ. Հունիսի 1-ին երեխային կառուսել տանելը իմ պատկերացրած ուշադրությունը սերն ու պաշտպանությունը չեն, կներեք»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: