Ինչպե՞ս է Վարդան Աճեմյանը պարում դերասանուհիներ Մետաքսյա Սիմոնյանի և Ժենյա Ավետիսյանի հետ․ բացառիկ տեսանյութ

Վարդան Աճեմյնաի անունը հայկական թատրոնի պատմության մեջ գրված է ոսկե տառերով։ Նա շատ արտիստների ոգեշնչման ու հիացմունքի աղբյուրն է շարունակում մնալ։ Վարդան Աճեմյանի արմատները Վանից են։

Մոսկվայում թատերական կրթություն ստանալով՝ Թիֆլիսում նա ղեկավարում է հայկական թատրոնը, հետո գալիս է Հայաստան՝ դառնալով Գյումրիում գտնվող թատրոնի հիմնադիրներից մեկը։ Հենց այդտեղ էլ բեմադրում է իր առաջին ներկայացումները՝ աչքի ընկնելով նոր մոտեցումներով։

Հետո Երևանի թատրոն է տեղափոխվում՝ շարունակելով զարգացնել թատերական կյանքը։ Մեծ է նրա ազդեցությունը նրա ժամանակակից գրեթե բոլոր դերասանների մասնագիտական աճի ու կայացման հարցում։ Նրան մինչ օրս էլ ժամանակին շփում ունեցած արտիստներն առանձնահատուկ պատկառանքով են հիշում։

Ստորև կցված է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է բեմի լեգենդը պարում միջոցառման ժամանակ։ Նրա պարընկերներն են Մետաքսյա Սիմոնյանն ու Ավետիսյան Ժենյան, որոնք առանձնահատուկ սիրով են ընկերակցում մեծ վարպետին պարի մեջ։

Рейтинг
( 10 оценок, среднее 4.7 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: