Ինչու՞ իրականում բաժանվեց «32 ատամ»-ը. Վաչեն նոր մանրամասներ է ներկայացնում

«32 ատամ» սիրելի նախագծի բաժանման իրողությունից հետո տարատեսակ քննարկումներ շրջանառվեցին ակումբի անդամների պառակտման ու բաժանման մասին։ Հենց ակումբի անդամները նույնպես խոսել են իրենց առանձնացման մասին՝ բերելով տարբեր մեկնաբանություններ։

Օրինակ Գարիկը, չհերքելով և չհաստատելով բաժանման կոնֆլիկտային պատճառի մասին փաստը, ասել է, որ իրենք առողջ ու գիտակցված որոշում են կայացրել, իսկ եթե վիճաբանություն եղած էլ լինի, նա ներքին խոհանոցային հարցեր չէր բարձրաձայնի։

Արմուշը նույնպես խոսել է առողջ բաժանման մասին՝ նշելով, որ որևէ մեկը որևէ մեկից չի կարող նեղանալ որոշումների համար։ Մյուս կողմից, շրջանառվում է հեռուստաընկերության անհաջող համագործակցության մասին։

Վաչեն վերջերս բաց տեքստով խոսեց այն մասին, որ իրենց բաժանման պատճառը հենց փողն է եղել, քանի որ ակումբի ղեկավար անձինք գումարը պարզապես անդամների միջև հավասար չեն բաշխել։ Վաչեի և ակումբի անդամների բաժանման մասին մյուս տեսակետները կարող եք դիտել կցված նյութում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: