Ժաննա Անդրեասյանը դստեր «Վերջին դաս» միջոցառմանը մասնակցելիս չի կարողացել զսպել արցունքները․ հուզիչ կադրեր

Ժաննա Անդրեասյանը որպես նախարար ու ծնողն մասնակցել է Մանկավարժական համալսարանի հիմնական դպրոցում կազմակերպված «Վերջին դաս» միջոցառմանը, որի շրջանակում սաներն իրենց երախտագիտության խոսքն են ասել ուսուցչական անձնակազմին՝ հրաժեշտ տալով դպրոցին։

Նախարարը միջոցառմանը գնացել է ամուսնու՝ Պետրոս Ղազարյանի հետ։ Նրանց ընտանիքի համար օրն առանձնահատուկ նշանավորներից է եղել, քանզի նրանց դուստրը ևս հրաժեշտ է տվել դպրոցին՝ կյանքի նոր փուլ մտնելով։

Ժաննա Անդրեասյանը չի կարողացել զսպել իր արցունքները․ նա հուզվել է, ապա նաև որպես ծնող ու ոլորտի ղեկավար իր սրտի խոսքն է ուղղել կյանքի նոր փուլ մեկնարկող հայորդիներին։

Նախարարն ու մայրը խորհուրդ է տվել իր դստերն ու նրա համադասարանցիների երբևէ չմոռանալ այն կարոևոր դասերը, որոնք սովորել են այս տարիների ընթացքում իրենց ուսուցիչներից։

Խորհուրդ է տվել նաև չհուսալքվել՝ ցանկացած դժվարության կամ խորընդոտի հանդիպելիս։ Նա նաև ասել է, որ շարունակաբար հետևեն իրենց սրտի խոսքին։

Рейтинг
( 3 оценки, среднее 4.67 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: