«Դու իսկական տղամարդ ես՝ իմ տղամարդը․․․» Ծովինար Նազարյանի հուզիչ շնորհավորանքը ամուսնուն

Հանրահայտ դերասան Նարեկ Հայկազյանի տարեդարձն է։ Նարեկը սերում է մշակույթին անխոնջ երախտավորներ տված Հայկազյան գերդաստանից։ Նա իր ներուժի շնորհիվ ոչ միայն կարողանում է պատվով շարունակել Հայկազյանների գործը, այլ նաև փորձում է ստեղծել իրենը, թողնել իր անհատականության ձեռագիրը։

Նարեկը Թատերականում ուսանել է Շահվերդյան Վահեի կուրսում, որտեղ էլ հանդիպել է ապագա կնոջը՝ Ծովինարին։ Նրանք տարիներ շարունակ համատեղ կյանքով միասնության ու համատեղ կյանքի վարելու օրինակ են ծառայում։

Ծովինարի համար Նարեկը ուժի, կամքի, համառության ու աշխատասիրության խորհրդանիշ է, նպատակներին հասնող ու պայքարող տեսակ, որի այդ հատկանիշների շնորհիվ իրականություն են դառնում նաև իր երազանքները:

Ծովինարը ամուսնու տարեդարձը համատեղ լուսանկարով ու սիրառատ խոսքերով է շնորհավորել՝ այն եզրափակելով այսպես․ «Դու լավատես ես, գեղեցիկ, սիրող, առատաձեռն, բարի, հոգատար: Դու իսկական տղամարդ ես՝ իմ տղամարդը, շնորհավոոոոոր ծնունդդ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: