Դումիկյանն այս օրերին ամենաշատ լսումներ ունեցող երգիչներից է․ ուշագրավ մանրամասներ նրա ընտանիքի ու կարիերայի մասին

Դումիկյան Արկադին վերջերս երկօրյա շատ հաջողված մենահամերգ ունեցավ Համալիրում։ Նա իր համերգի ժամանակ բազում հուզիչ դրվագներ ստեղծեց իր պատմություններով։ Երեք երեխաների հայրը հետաքրքիր ու դժվարին ուղի է անցել։

Տարիներ առաջ Արկադիի համար պարզապես անհավանական երազանք էր մեծ բեմերում ելույթ ունենալը։ Նա ապրում էր իր մայրիկի՝ Ինգայի հետ, որը մեծ դժվարությամբ է միայնակ մեծացրել Արկադիին։ Սակայն տարիներ նպատակասլաց աշխատանքը իրականություն է դարձրել Արկադիի ու մոր երազանքը։

Արկադին տարիներ առաջ ընտանիք է կազմել Սվետլանայի հետ։ Նրանք երկու աղջիկ ու մեկ տղա են լույս աշխարհ բերել, որոնք Արկադիի համերգների մշտական ներկաներն են։ Արկադիի զավակները հպարտանում են իրենց հայրիկով։

Արկադիին հատկապես մեծ հաջողություններ են բերել նրա դուետային կատարումները Տիգրան Ասատրյանի ու Արմենչիկի հետ, որոնց նման փառավոր ճանապարհ անցնելը Արկադիի համար ժամանակին նվիրական երազանք է եղել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: