Արդեն մի քանի ժամ է, ինչ Մյասնիկյան պողոտայի սկզբնամասից սկսած դեպի Նորքի երկրորդ զանգված տանող ճանապարհը մինչ Մեգա Մոլ ընկած հատվածը խիստ խցանման մեջ է։ Այդ ճանապարհը հնարավոր է լինում անցնել ժամերի ընթացքում, իսկ ոմանք պարզապես ոտքով են հաղթահարում ճանապարհը։
Այս մասին Համո Մուրադյանը գրում է․ «Գերմարդկային խցանում ա Պլանի գլուխից մինչև Մեգամոլ, բառիս ուղիղ իմաստով 10 կմ-անոց խցանում ա։ Պատճառը՝ մարդիկ մասնակցում են Մեգամոլի սուտի խաղարկությանը, անգամ մեքենաները կանգնեցնելով գազանանոցի դիքի վրա ու ոտքով քայլելով մինչև Մասիվ։
Մի հարց․ որ իմանայիք էսօր Հիսուսի երկրորդ գալուստն ա լինելու, էլի սենց ազգովի ու սենց նապոռով կհավաքվեի՞ք Հիսուսին տենալու համար, կամ որ պատերազմ հայտարարվեր, սենց միասնական սաղդ կգնա՞յիք վայենկոմատներ, ոնց հիմա։
Բայց այ ազգովի ռայոններից կլցվենք Մեգամոլ՝ 2 կոպեկի համար։ Խաբվածների ու տգետների որջում ենք ապրում»,- իր գրառումը եզրափակում է Համո Մուրադյանը։