Շահիրյան հանրահայտ ու տաղանդավոր ընտանիքի կրտսեր ներկայաուցիչներից մեկը՝ հանրահռչակ տատիկի անվանակից Էվելինան, նկարահանվել ու հայտնի է դարձել «Հատուկ դասարան» հաջողված հեռուստանախագծի շրջանակից։
Էվելինան իր զրույցների ժամանակ չի հերքել, որ սիրտը զբաղված է, սակայն սկզբում չի բացել իր սիրելիի ինքնության գաղտնիքը։ Ավելի ուշ պարզվել է, որ նա հենց «Հատուկ դասարան» նախագծի ռեժիսորն է՝ Ղազարյան Հովհաննեսը։
Նախօրեին երիտասարդներն իրենց հարթակներում տեղադրել են կադրեր, որոնցում երևում է, թե ինչ յուրահատուկ եղանակով է Հովհաննեսը ամուսնության առաջարկություն արել Էվելինային։ Նրանք միասին մասնակցել են «Լավ էլի» երաժշտական խմբի համերգին։
Հովհաննեսը բեմից հայտնել է, որ որոշել է հենց այդ երեկոյի ժամանակ անսպասելի անակնկալ մատուցել ու առաջարկություն անել Էվելինային, քանի որ «Լավ էլի» խմբի անձնակազմն իր համար շատ հարազատ ու սիրելի է։
Նա մատանի է դրել Էվելինայի մատին, իսկ Էվելինայի արձագանքը դրական է եղել։ Այս հուզիչ կադրերը կարող եք դիտել կցված նյութի մեջ։