Արդեն ինն ամիս է, մեր երեկոյան եթերները գեղեցկացնում է սիրված նախագծերից մեկը՝ «Ազգային երգիչը», որի երկրորդ եթերաշրջանն է վայում ազգային երգը սիրող հայ հեռուստադիտողը՝ ունկնդրելով ազգային հին ու երբեմն էլ մոռացված երգերը երիտասարդների կատարմամբ։
Հիրավի այս գեղեցիկ ու արժեքավոր նածագծին իր նպատակին ծառայում է, քանզի նածագծի շրջանակից վերստին վերակենդանանում են մեր ազգային մտածողությունն ու կոլորիտը ներկայացնող նոր գործեր, որոնց վրա հնության փոշի է նստել։
Բացի այդ, նախագիծն առիթ է տալիս երիտասարդ սերնդին ավելի լավ ճանաչել ու կապվել հայ երգին ու երաժշտությանը։ Այս անգամ նախագծի ընթացքում շատ երիտասարդներ հանդես եկան, որոնցից մի քանիսը եզրափակիչ փուլ անցան։
Ժամեր առաջ նախագծի սոցհարթակը հայտնեց այն մասին, որ նախագծի շրջանակում հայտարարված վերջնական քվերակության արդյունքում հաղթող ճանաչվեց Մալոյան Սամվելը, որն աչքի է ընկնում իր բացառիկ համեստությամբ ու զսպվածությամբ։