«Երբ տեսնում ես մեր ժամանակների հսկայի, ԱՄՆ-ի կյանքն ու առօրյան, առնչվում ես նրա առօրյայի հետ, առաջինը, որ աչքիդ ու մտքիդ է գալիս․․․

Լևոն Շիրինյանը, որ ներկայումս Նահանգներում է, գրում է․ «Երբ տեսնnւմ ես մեր ժամանակների հսկայի, ԱՄՆ-ի կյանքն ու առօրյան, առնչվում ես նրա առօրյայի հետ, առաջինը, որ աչքիդ ու մտքիդ է գալիս, դա կարգ ու կանnնի ու ժողովրդավարության ներդաշնակ զուգորդում է, կարգապահnւթյան ընդգծված առկայությունը, աշխատանքի ու մաքրության համադրումը։

Հասկանում ես մի բան. առանց պետականnւթյան ժողովուրդները բառիս բուն իմաստով ՈՐԲ են, մազերը խուզած կալանավորներ։ Ու հիշողությանդ մեջ վերականգնվում է Հայոց Արքաներ Արտաշես Աշխարհակալի և նրա ծոռ Տիգրան Մեծի պետականաշեն քայլքի հևքը։

Հասկանում ես նաև, որ հայ ժողովրդի 21-րդ դարի գերխնդիրը Ազատ ու անկախ պետականության կայացման ու առաջընթացի մեջ է,քաղաքակրթական ոստյումի մեջ։

Ընդունում ես նաև նորագույն ժամանակների չարենցյան բանաձեի նոր ու արմատական վերընթերցման իմաստը. «Ո՜վ հայ ժողովուրդ քո փրկությունը քո պետականաշեն մաքառումի մեջ է, և ոչ այլ կերպ»։

Рейтинг
( 4 оценки, среднее 3.75 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: