Տիգրան Ներսիսյանի և Նելլի Խերանյանի հուզիչ շնորհավորանքը դստերը

Այսօրը Ներսիսյանների ընտանիքում տարիներ շարունակ տոնական է եղել, քանի որ լույս աշխարհ է եկել ամուսինների առաջնեկը՝ Անին։ Հետո Անին ընտրել է արտիստ ծնողների ճանապարհը՝ խորանալով թատերական ասպարեզի մեջ։

Անին դասախոսում է Թատերական ինստիտուտում, ունի ընտանիք։ Նրա տարեդարձի առիթով ծնողները այսպիսի շնորհավորական գրառում են հրապարակել․ «Շնnրհավոր ծնnւնդդ Անի ջան։ Մեր կյանք, մեր uեր, մեր արև։

Մեր ընտանիքի ուրախություն, երջանիկ լինես, թnղ իրականանան քո բnլոր երազանքները։ Թող հաջողություններն ու ձեռքբերումները միշտ ուղեկցեն քեզ։ Հաղթանակները և նվաճումները լինեն քո կյանքի անբաժանելի մասը։

Մեր թանկ, մեր անկրկնելի։ Քո ծնունդով դու երջանկություն, բերկրանք և սեր բերեցիր մեր ընտանիքին։ Շնորհավոր Ան ջան։ Մենք սիրnւմ ենք քեզ շաաաատ»։ Հավելենք, որ Անին ևս հաճախ ծնողների հանդեպ իր ջերմ վերաբերմունքի մասին սիրով բարձրաձայնում է՝ արժևորելով նրանց ներկայությունն իր կյանքում։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: