Ցավալի դեպք է եղել․ Զառա Արամյանը սայթաքել է, երբ քայլել է կարմիր գորգի վրայով, քանի որ չի նկատել աստիճանահարթակը։ Այս տեսանյութը տարածվել է համացանցում։ Այս իրողության մասին հաղորդավար Կարեն Քոչարյանը գրել է․
«Սա խուլիգանություն նույնիսկ չի կարելի որակել: BlogNews-ը տեղադրում է խայտառակ տեսանյութ, որտեղ ճանաչված և սիրված լրագրող և դերասանուհի Զառա Արամյանը, պատահական սայթաքում է և օպերայի մուտքի մոտ կարմիր գորգի վրա ընկնում է:
Նման բան միայն թշնամին կարող է անել: Ու՞ր է լրագրողական էթիկան, ու՞ր է մասնագիտական համերաշխությունը: Այսինքն դուք ի՜նչ լրագրող եք։ Ամոթ, հազար ամոթ։ Հերոսությու՞ն եք դա համարում: Գնացեք հերոսություն արեք սահմանին, ոչ թե նման ստորությամբ լայքեր հավաքեք:
Որպես լրագրող պահաջում եմ, որ ջնջեք այս նյութը և հրապարակայնորեն ներողություն խնդրեք Զառա Արամյանից, ով ձեզանից բոլորից տասնապատիկ ավել վաստակ ունի լրագրողական բնագավառում»։