Ջավահիր Ծառուկյանի հետ․ Մուլտի Մեջիք Մոլի բացման արարողությունը, հյուրերը և այլ մանրամասներ

Նախօրեին տոնական կերպով բացվել է Մուլտի Մեջիք Մոլը, որի սեփականատերը Ծառուկյան ընտանիքն է։ Տոնական միջոցառում է տեղի ունեցել, որին հրավիրված են եղել արվեստի ու մշակույթի հանրաճանաչ գործիչներ, գործարարներ և այլ անձինք։

Միջոցառումից լուսանկար է տեղադրել Ալինա Մարտիրոսյանը։ Նա լուսանկարվել է Գագիկ Ծառուկյանի տիկնոջ՝ Ջավահիր հետ։ Լուսանկարով Ալինան իր վերաբերմունքն է հայտնել Ծառուկյան տիկնոջ հանդեպ։

Հյուրերի թվում է եղել նաև Նունե Եսայանը, որը միջոցառմանը ներկայացել է իր երկու զավակների հետ։ Արթուր Աբրահամը ևս ներկա է եղել միջոցառմանը։ Ինչպես երևում է առկա կադրերից, նա բավականին ջերմ հարաբերություններ ունի Ծառուկյան ընտանիքի հետ։

Միջոցառման ժամանակ ելույթներով հանդես են եկել Հայաթ փրոջեքթը, Հակոբյան Անահիտը և այլք։ Մոլում նախատեսվում է ամբողջ տարվա ընթացքում առաջարկել զգալի զեղչերով ապրանքներ, ներկայացված են լինելու համաշխարհային բրենդներ մատչելի գներով։ Մոլը գտնվում է Վերին Պտղնիում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: