Ո՞ր քաղաքացու տոնն եք նշում․ նրա, ու՞մ տունն եք նվիրել ազեր եղբայրներին, նրա, ու՞մ․․․

Այսօր մեր երկրում նշվում է քաղաքացու խորհրդանշական օրը, որը կապված է հեղափոխության հետ։ Այս մասին արտիստուհի Անահիտ Մութաֆյանը նախօրեին գրել է․ «Վաղը` ապրիլի 29 ին ՀՀ «հպարտ» իշխանությունը նշում է ՀՀ «հպարտ» քաղաքացու օրը։

Ո՞ր քաղաքացու տոնն եք նշում․ նրա, ու՞մ տունն եք նվիրել ազեր եղբայրներին, նրա, ու՞մ տունը դարձրել եք եռաբլուրը, այն քաղաքացու, ով այլևս ապրում է սեփական երկրում ստրուկի կարգավիճակում, թե՞ այն քաղաքացու, ում ազատ խոսք արտահայտելու համար բանտ եք նետում և կամ թքում նրա երեսին։

Դուք կեղծիքի ու չարիքի իշխանություն, հայրենավաճառների ու դավաճանների իշխանություն ու՞մ տոնն եք նշում, ինչ՞ քաղաքացի։ Այն քաղաքացին, ով վաղը հայրենազուրկ է դառնալու։

Սուտ, կեղծիք, դավաճանություն ու արյnւն դուք այս ամենը կարող եք նշել, քանզի ձեր լավագույն խրախճանքը թաղման արարողությունն է»,- իր գրառումը եզրափակել է արտիստուհի Անահիտ Մութաֆյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: