«Շնորհակալ ենք մեր լավ բարեկամ, պարոն Էմանուել Մակրոն։  Շնորհակալ ենք, պարոն Նիկոլ Փաշինյան, դիվանագիտական նոր արժեքներ մեր պետություն մտցնելու համար»

Ապրիլքսանչորսյան առիթով Էմանուել Մակրոնը հայատառ սատարող հրապարակում է արել՝ հիշեցնելով աշխարհին հարյուր ութ տարի առաջ տեղի ունեցածը։ Մակրոնն իր հրապարակումն արել է որպես երկու ժողովուրդների միասնականության, ինչպես նաև ֆրանսիական ժողովրդի վճռական սատարման հավաստիք։

Այս գրառմանն անդրադառնալով՝ Գոհար Հովսեփյանը գրում է․ «Շնորհակալ ենք մեր լավ բարեկամ, պարոն Էմանուել Մակրոն։  Շնորհակալ ենք, պարոն Նիկոլ Փաշինյան, դիվանագիտական նոր արժեքներ մեր պետություն մտցնելու համար։

Ավելի քան վստահ եմ, որ շատ շուտով Հայաստանի տարածքներն ամրապդվելու են և Արցախի Հանրապետության ստատուսը, որպես լիիրավ, անկախ, սուվերեն պետություն կստանա իրավական ընթացք։ Եվ սա իրավական մեր մեծ նվաճումների սկիզբը կհամարվի։

Պայքարն ու լավ օրվա հավատքը ուղեղներումս պետք է լինի, արյան հետ երակներովս հոսի, երբեք չվարանեք, չընկճվեք, ընկճվելը պարտության բանալին է»,- իր գրառումը եզրափակել է Գոհար Հովսեփյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: