Մերի Ստեփանյանը՝ ամուսնու հետ ծանոթության,իրենց տարիքային տարբերության և ամուսնու հայ չլինելու մասին

Ստեփանյան Մերին վերստին ամուսնացել է։ Նրա նորաստեղծ ընտանիքի մասին հետաքրքրությունը մեծ է։ Պատասխանելով հետևորդների ուղղած հարցերին՝ Մերին ասել է, որ ապագա ամուսնու հետ առաջին հանդիպում եղել է Զանզիբարում՝ շփվելով ընդհանուր ընկերների միջավայրում։

Երկրորդ անգամ ևս Զանզիբարում են հանդիպել։ Մերին միայն վերջերս է պարզել, որ այդ երկրորդ հանդիպումը կազմակերպված է եղել, որպեսզի տղան գտնի Մերիին։ Դրանից հետո Մերին գնացել է Գերմանիա։

Ապագա ամուսինը գնացել է գերմանական այն քաղաք, որտեղ Մերին է, որ հանդիպեն։ Հենց այդտեղ էլ նրանք շփվել են։ Մերին շատ լավ տպավորություն է ստացել։ Նա նույնպես շատերի նման կարծել է, որ տղան հայ չէ, բայց նա հայ է, որն իրականում երբևէ Հայաստանում չի ապրել։

Ամուսնությունից հետո Մերին ու նրա ամուսինը պատրաստվում են ապրել Հայաստանում։ Ինչ վերաբերում է տարիքային տարբերությանը, ապա Մերին նշել է, որ նրանք երկուսն էլ նույն տարվա, նույն ամսվա, նույն օրվա ծնունդ են։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: