Մենք այսքան ամիս շրջափակված՝ առանց գազի, առանց նորմալ մթերքների, այս ցրտին անընդհատ էլեկտրաէներգիայի անջատումների, առանց տրանսպորտային միջոցների և․․․»

Լուսինե Մարտիրոսյանը գրում է․ «Ամեն օր կարդում եմ հայրենասիրական գրառումներ, հուսադրող խոսքեր, որ մենակ թե մի քիչ էլ Արցախցին դիմանա ու չհանձնվի։ Ճիշտ է Արցախցին հանձնվել չգիտի, Աստծո օգնությամբ կանգուն կմնա ու կհասնի Հաղթանակի։ Բայց մի հարց բոլոր քննադատողներին ու չակերտավոր հայրենասերներին.

— Մենք այսքան ամիս շրջափակված՝ առանց գազի, առանց նորմալ մթերքների, այս ցրտին անընդհատ էլեկտրաէներգիայի անջատումների, առանց տրանսպորտային միջոցների և այլ՝ կյանքի համար կարևոր պայմանների, կանգուն ենք մնում, որ չկորցնենք Արցախն ու Հայաստանը միասին, այո մենք ենք հիմա հայկական պահում ողջ Հայաստանն ու Արցախը, ամբողջ հայության պատիվն ու անունը (թեկուզ փոքր երեխաներին չես կարող բացատրել այդքանը, ստիպված հանգստացնում ես կամ թողնում ինչ որ տեղ աչքը ուտելիքի,մրգերի վրա)։

Դուք Արցախից դուրս 1 ամիս կդիմանայի՞ք այս պայմաններին։ Հարց՝ ե՞րբ եք դուք համախմբվելու, ե՞րբ եք հասկանալու, որ պայքար պիտի սկսեք մեզ միանալով՝ ոչ թե գրառումներով ու դատարկ խոսքերով։

Արթնացեք Հայեր, մեզ նվաստացնում են իսկ մենք հանձնվող ու նսեմացող տեսակ չենք։ Հայը հաղթող ու ուժեղ տեսակ է։ Ցույց տվեք մեր միասնական ուժը։ Խնդրում եմ չքաղաքականացնել։ Ուղղակի սիրտս լցված է»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: