Կարեն Հովհաննիսյանը գրում է․ «Երբ ասում են՝ թուրքական դիվանագիտություն, գլխիս կափարիչը թռնում է։ Էտ երբ կաշառելը եղավ դիվանագիտություն։ Թուրքիան, ինչպես նաև Օսմանյան կայսրությունը, մշտապես եղել են կաշառքի կենտրոն։ Այս պետությունը իր բոլոր հարցերը լուծում է բացառապես կաշառքով։ Կաշառքը ինչպես նյութական, այնպես էլ գովերգելու, գովելու տեսքով է։
Թուրքիան, միլիարդներ է ծախսում դրսում իր արբանյակների վրա, որպեսզի իրենից կերտեն ամենաարագ զարգացող, ամենադիվանագետ, ամենակարող պետություն, որը շուտով կդառնա գերտերություն։ Իրականում Թուրքիայի ներսում բոլորովին այլ է իրավիճակը։ Այստեղ կրթությունը ամենացածր մակարդակի վրա է, կրթության հնարավորություն, ինչու չէ, նաև իրավունք ունեն ստանալու միայն օլիգարխների և պաշտոնիաների զավակները։
Գյուղերը, ավանները գտնվում են ամենացեխոտ, ամենախոցելի, ամենատկար վիճակներում։ Թուրքիան աստղաբաշխական թվերով միջոցներ է հատկացնում բանակին, բայց արի ու տես բանակում անգամ սաղավարտի խնդիր ունեն։
Բանակը, որի մասին կրկին միֆեր են պտտվում, դեռ չի տեսել պատերազմ։ Թուրքիայի բոլոր ռազմական գործողությունները եղել են խաղաղ բնակչության դեմ ցամաքից և օդից ռազմական տեխնիկայի կիրառմամբ։ Օրինակի համար, չի տեսել այնպիսի պատերազմ, ինչպիսին ռուս-ուկրաիանկանն է։
Մի խոսքով, աշխարհում ծախսում է միլիարդներ, որ իր մասին միֆեր պատմեն, կաշառում է, որ իր մասին հեքիաթներ պատմեն։ Կաշառելով, ստելով, աչքերիդ մեջ նայելով, ժպտալով կարող է խաբել»։