Արցախի համալսարանի դասախոս Հերմինե Ավագյանը գրում է․ «Մի քանի անհանգիստ մտքեր։ Մենք այսքան տարի չկարողացանք մեր իսկ ներսի կեղտից ազատվել, գոնե ինքներս մեզ փրկել, ու՜ր մնաց բարոյապես ուժեղ երկիր կառուցեինք։ Նայեցեք մեր ներսը,խորը նայեցեք. որքան չարություն, նախանձ, եսասիրություն, փառամոլություն, ա-թո-ռա-պաշ-տnւ-թյուն։
Քանի՞ անգամ ենք մեր դրացիի, մեր ընկերոջ, մեր բարեկամի հաջողությամբ ի սրտե ուրախացել, քանի՞ անգամ ենք մտածել, որ նրա դժբախտությունն ու ուրախությունը նաեւ մերն է, քանի՞ անգամ ենք ձեռք մեկնել առանց հանրայնացնելու մեր տվածը, առանց գովազդելու, որ օգնել ենք։ Քանի՞ անգամ ենք սիրել առանց ակնկալիքի, քանի՞ անգամ ենք шտել։ Քանի՞ անգամ ենք կուռքեր սարքել հասարակ մահկանացու ղեկավարներից, պաշտելու աստիճան նրանց համար կռիվ տվել մեր դիմացինի հետ, նրանց համար խզել մեր հարաբերությունները մտերիմ ընկերների հետ։ Քանի-ները շատ են։
Մենք երբեք ինքներս մեզնից չսկսեցինք, մենք տեսանք դիմացինի սխալը, դիմացինի կործանումը, դիմացինի մահը ու այն մերը չհամարեցինք։ Մենք բամբասեցինք պատերի տակ, ֆեյսբուքյան պատերի տակ, իրար հաղորդագրություն գրելով ու անցանք առաջ։ Այդ ընթացքում մենք չէինք նկատում մի կարևոր բան՝ ինչպես է մահանում մեր ներսի Մարդը, մենք ոչինչ չէինք անում նրան փրկելու համար, մենք զբաղված էինք ուրիշներով։ Ու հիմա մեր ներսի Մարդը եկել է, կանգնել է մեր դիմաց ու ասում է՝ դու ինձ չփրկեցիր, հիմա Երկի՞ր ես ուզում փրկել, նայի՛ր աչքերիս մեջ ու գոնե hիմա, գոնե hիմա սկսիր քեզանից, փրկի՛ր քեզ,որ արժանի լինես Երկիր ունենալու։
Մենք չհասկացանք, որ թշնшմուն ոչ թե ծաղրում են, թերագնահատում են, հա-հա անող ֆեյսբուքյան սմայլիկ են դնում նրա գրածի տակ, այլ նրա քթի տակ հզոր երկիր են կառուցում, հզոր կրթություն, հզոր մշակութ, գիտելիք,սահման, իսկ այդ սահմանը պահող Զինվորը՝ գերագույն արժեք։
Բոլորը մեղավոր են՝ միջազգային լռիկ-մնջիկ հանրությունը, խաղաղապահը, թշնшմին, բոլորն անխտիր, բայց ոչ մենք, որովհետև մենք նրանց հետ կապ չունենք, մենք երբեք մեղավոր չենք։ Մեղավոր չենք, որ, ինչպես հայտնի երգիչը կասեր, «բոլորն են վաճառվում»։ Վաճառվողը մեղավոր չէ, վաճառողն է միայն մեղավոր։ Գոնե հիմա փորձեք մի քիչ հեռու կանգնել էդ անտեր աթոռից, ուրիշ աչքով նայեք այդ աթոռին, որովհետև այս մի բուռ հողի վրա էլ աթոռ դնելու տեղ չմնաց, էս Երկիրը արդեն խրամատ է, և բոլորս այդ խրամատի մեջ ենք։ Խրամատում խաղաղություն չեն մուրում, որովհետև խաղաղություն մուրացողին խաղաղություն չեն նվիրում, նրան uտիպում են անցնել «թրի տակով»: Բարի գիշեր բոլոր նրանց, ովքեր կարող են հանգիստ քնել։ Երանի ձեզ»