«Ասում են՝ Էս սիմպածիչնի երիտասարդի հետ նման ենք ջրի երկու կաթիլի պես․․․» Էրիկ Անթառանյանի հուզիչ գրառումը

Էրիկ Անթառանյանը հուզիչ գրառում է արել, իսկ առիթը առաջնեկի ծննդյան տարեդարձն է։ Էրիկը տարբեր առիթներով հաճախ է խոսում իր երկու որդիների մասին, որոնք հայրիկին մեծ ուրախություն ու հպարտության առիթներ են պարգևում։

Էրիկի որդին, ինչպես հայրն է հաճախ ներկայացնում, ունի բազում հետաքրքրություններ։ Տղայի ծննդյան օրվա առիթով հպարտությամբ ու սիրով լցված հայրը գրել է հետևյալը․

«Ասում են՝ Էս սիմպածիչնի երիտասարդի հետ նման ենք ջրի երկու կաթիլի պես։ Դա արտաքին նմանությունն ա։ Վստահ եմ, ինքն ավելի խորն ու իմաստուն ա, շատ էմոցիոնալ ու արդարության իրական մարտիկ։ Ավելի հավատարիմ իր սկզբունքներին ու ավելի որակով քան ես։

Դրա համար էլ, թեպետ ասում են հպարտությունը մեղք ա, բայց իր հայրը լրնելու պատվին արժանացած լինելու համար հպարտ եմ։ Ծնունդդ շնորհավո՜ր, տղես»,- իր շնորհավորական խոսքը եզրափակել է Էրիկ Անթառանյանը։

Рейтинг
( 2 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: