Երևանում առաջիկայում նախատեսվում է ավելացնել «MAN» մակնիշի նոր 12 մետր երկարություն ունեցող հարմարավետ ու մեծ ավտոբուսներ թվաքանակը։ Դրանցից մի քանիսն արդեն կարելի է տեսնել երևանյան փողոցներում։
Նոր ավտոբուսներից մի քանիսը սպասարկելու են 3-որդ համար երթուղին նույնությամբ՝ Նորքի վերջին՝ 9-րդ զանգվածի Վիլնյութի փողոցից տանելով դեպի Հարավարևմտյան թաղամասի մի որոշակի հատված՝ այդ ընթացքում անցնելով Զեյթուն ու Կոմիտաս թաղամասերով։
«Ժոնգ Թոնգ» անվամբ հայտնի ավտոբուսներից մի քանիսը սպասարկելու են 48 համարի երթուղին, որը Էրեբունին կապում է դարձյալ Հարավարևմտյան թաղամասին։ Երևանաբնակ քաղաքացիների կարծիքով նոր ավոբուսների համալրումը կարող է որոշակիորեն բարելավել գերխիտ տրանսպորտի աշխատանքը։
Հավելենք, որ Նորքի 9-րդ զանգվածում վերականգնվել է նախկին 40 համարի գազելի երթուղին, որը նաև փոխարինվել է նոր «Ժոնգ Թոնգ» մակնիշի գազելով։ Քաղաքապետարանի պատրաստած տեսանյութը ավտոբուսային նոր երթուղիների և այլ նորությունների մասին կարող եք դիտել կցված նյութում։