Սիրուշոյի հրապարակած ընտանեկան նոր կադրերը․ լուսանկարներ

Սիրուշոն բավականին կենսալի մարդ է։ Անկախ օրվա զբաղվածությունից՝ նա անպայման ժամանակ է անցկացնում նաև բալիկների, հատկապես մանկահասակ Զաբելի հետ ու իր հրապարակումներում պատմում այդ ժամանցի մասին։

Սիրուշոյի հրապարակումներից տեսնում ենք, թե ինչպես է ձեռքերի ու ոտքերի օգնությամբ չոչ գնում Զաբելը, ինչպես է նա ուրախացնում ծնողներին, ինչ արագություն է երբեմն վերցնում, ինչպես է չարաճճիորեն խաղում իր եղբայրների հետ։

Եթե տղաների պարագայում Սիրուշոն սկզբունքորեն նրանց չէր ցուցադրում, կամ ցուցադրելիս էլ այնպես էր անում, որ դեմքը չերևա, ապա Զաբելի դեպքում փոքր-ինչ այլ է․ մայրիկն ավելի ազատ ու անկաշկանդ է Զաբելի հարցում։

Մեկ անգամ չի ասվել, որ երեխաների հետ շատ ժամանակ է անցկացնում նաև Լևոնը։ Սիրուշոյի տեղադրած հերթական կադրից երևում է, թե ինչպես է Լևոնը նստել դստեր դիմաց, ու նրանք կարծես թե զրուցում են։ Կադրը զվարճալի է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: