«Լիքը բան անցավ մեր «ընկերություն» բառի տառերի արանքով»․ Էրիկ Անթառանյանը նշել է ծննդյան տարեդարձը

Հանրաճանաչ հաղորդավար Էրիկ Անթառնյանը հետպատերազմյան Հայաստանում հայրենանվեր գործունեություն է ծավալում՝ հայտնվելով այն վայրերում, որտեղ կա օգնության կարիք։ Էրիկը երկար ժամանակ արցախյան փակ տարածքում էր։

Իր տարեդարձը Էրիկը դարձյալ Արցախի հետ կապված թեմայով է նշանավորել՝ տեղադրելով լուսանկար, որի հետնամասում գրված է․ «Պարավըք յեկալ»։ Լուսանկարին կից Էրիկը գրել է հետևյալ մեկնաբանությունը․

«Էս նկարով դեպի իմ 43 պարավըք յեկալ։ Իմ ընկերներից շատերը գիտեն, որտեղ էր սա։ Ոչինչ, դեռ էնտեղ կնշենք»։ Լուսանկարին կից Էրիկի ընկերները նրան ջերմ շնորհավորական խոսքեր են ուղղել՝ բարեմաղթելով լավագույնը։

Էրիկի տարեդարձի առիթով Լոֆթի հիմնադիր Համբարձումյան Արևիկը գրել է․ «Էս կյանքում «մարդը» ամենակարևորն է։ Լիքը բան անցավ մեր «ընկերություն» բառի տառերի արանքով, բայց մնաց ապրումը, հարազատությունը: Էր ջան, շնորհավորում եմ: Առողջ եղիր և քո սիրուն ընտանիքի հետ միշտ առա՛ջ»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: