Ինքնատիպ արտիստուհի Ելենա Վարդանյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Ինքնատիպ արտիստուհիներից Ելենա Վարդանյանը հայկական թատրոնում շատ պատահաբար, բայց նաև անհրաժեշտաբար է հայտնվել։ Հայաստանից դուսր մեծացած երիտասարդ աղջնակին Հայաստան էր բերել կարճատև հանգստի հեռանկարը։

Հանգամանքները դասավորվել են այնպես, որ նա հայտնվել է թատրոնում։ Թատրոնի ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանը Ելենային ժամանակ է տվել, որ նա թատրոն ընդունվելու համար անհրաժեշտ որոշակի նյութ յուրացնի։

Ելենան ապշեցրել է բոլորին նյութի յուրացման իր արագությամբ, որից հետո մինչ օրս թատրոնում է։ Նրան նաև կինոյում ու հեռուստանախագծերում կարելի է տեսնել, որտեղ աչքի է ընկնում իր բերած յուրահատուկ գույնով ու ոճով։

Ելենան կազմել է ընտանիք։ Չնայած նրանց ընտանիքում առաջնեկի ծննդյանը սպասել են շուրջ ութ տարի, սակայն ութ տարի անց ընտանիքը լիարժեք երջանկացել է որդու ծնունդով։ Որդուն Ալեքսանդր անունն են տվել Ելենեն ու ամուսինը, որին հանդիպել է իր Հայաստան գալուց երեք տարի անց։ Նրանք միասին են շուրջ տասներկու տարի։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: