Երբ 30-ում նմանատիպ ֆոտոներ էի տեղադրում շատերն ինձ ասում էին մենք քեզ հետ 40-ում կխոսենք

Նարեկ Բավեյանը ապրիլի տասնինին բոլորեց քառասուն տարին։ Նա այդ առիթով լուսանկարներ է տեղադրել՝ ցույց տալով, թե ինչ լավ մարզավիճակում է գտնվում ինքն այդ տարիքում։ Նա բավականին լավ մարզված է ու լավ տեսք ունի։

Այդ լուսանկարներին կից Նարեկը գրել է հետևյալը․ «Երբ 30-ում նմանատիպ ֆոտոներ էի տեղադրում շատերն ինձ ասում էին մենք քեզ հետ 40-ում կխոսենք։ Հիմա ի՞նչ,սպասենք 50-ի՞ն»։

Նարեկը ծնունդով Վեդիից է։ Նա դեռ 2009-ից սկսեց հանդես գալ ֆիլմերում, իսկ մեծ ճանաչման հասավ «Դոմինո» հաջողված սիթքոմի շրջանակից։ Նարեկը մինչ օրս էլ հաջող արտիստական գործունեություն է ծավալում։

Հաճախ է խաղընկերների հետ զվարճալի կադրեր հրապարակում նկարահանումների հրապարակներից՝ կատակներ անելով նրանց հետ։ Նարեկի ընտանիքը ոչ շատ վաղ անցյալում համալրվեց։ Այժմ նրա ընտանիքում երկու զավակներ են մեծանում։

Քառասնամյա հայրը սիրում է նկարահանել զավակների առօրյայից ուշագրավ կադրեր ու դրանցով ևս կիսվել համացանցում։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: