Ադրբեջանցիներն այցելել են այն տունը, ուր մեկ ամիս առաջ գնացել էր Աննա Հակոբյանը․ նոր մանրամասներ

Արտառոց դեպքը, որ եղել էր նախօրեին սահմանամերձ համայնքներից մեկում, շարունակում է ուշադրության առանցքում մնալ, քանի որ դրա կրկնվելու հավանականությունը փոքր չէ։ Խոսքը Բնունիսի տներից մեկում տեղի ունեցած անսովոր միջադեպի մասին է։

Համայնքի տներից մեկի դուռն առավոտյան շատ վաղ թակել են։ Դուռը բացել է Շողերը՝ տան տիկինը։ Նա անակնկալի է եկել՝ տեսնելով երեք դիմակներով անձանց, որոնք ոչինչ չեն խոսել։ Շողերն անմիջապես փակել է դուռը՝ վախենալով որևէ քայլ ձեռնարկել։

Հետո, երբ այս միջադեպը հայտնի է դարձել, հայտնի է դարձել մեկ այլ միջադեպ ևս։ Ադրբեջանից մի քաղաքացի է հայտնվել մեկ այլ՝ Աշոտավան համայնքում ոչ զինվորական հագուստով։ Նա մտել է տներից մեկը, խոհանոցում հաց է կերել, հագել է տանտիրոջ պիջակը, իսկ այդ ժամանակ տանտիրուհին գործ է արել հարևանությամբ՝ կարծելով, թե իր ամուսինն է։

Պարզվել է նաև, որ տունը, որտեղ այցելել են ադրբեջանցի դիմակներով անձինք, օրեր առաջ այցելե էր նաև Աննա Հակոբյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: