Ադրբեջանական կողմի uադրանքի վերջին դրսևորման արդյունքում զnհված չորս տղաներից մեկը Հարությունյան Մկրտիչն էր, որը ծնվել էր 1989 թվականին։ Նրան շատերին էին ճանաչում ու հիացմունքով խոսում նրա մասին։
Հարությունյան Մկրտիչը ծնունդով թալինցի էր, մասնակցել էր արցախյան ու հայաստանյան պաշտպանական շատ մարտերի, որոնք վերջին տարիներին են եղել։ Նրան շատերը ինտելեկտուալ զինվորական վառ օրինակ ու կերպար էին ընկալում։
Մկրտիչի հետ ընկած տղաներն էին Քոչարյան Հանրիկը, Սարգսյան Նարեկը, Սահակյան Արթուրը։ Վերջինս գյումրեցի էր։ Նրանիցի ավագը Մկրտիչն էր։ Մկրտիչը մարտերից մեկի ժամանակ կորցրել է իր մտերիմ մարդկանցից մեկին՝ Հովոյին։
Էրիկ Անթառանյանը գրել է․ «Չսպասեցիր, չդիմացար, գնացիր Հովոյի մոտ։ Ախ մենակ թե վատ երազ լիներ զարթնեինք»։ Մկրտիչն ունի ընտանիք, երկու զավակ։ Նրա մասին Հակոբ Կարապետյանը գրել է․ «Իմ համեստ ախպեր, իմ ազնիվ ընկեր, մեռնեմ ջանիդ, Մգրո ջան։ Ինչքան էի սպասում մեր զրույցներին»։